Պաստա լա վիստա

Պաստան աշխարհում այնքան սիրված է, որ նույնիսկ միջազգային օր ունի՝ հոկտեմբերի քսանհինգը։ Ժամանակահատվածը պատահական չէ ընտրված, հոկտմբերին է ծնվել  Կոլումբոսը, որը հանրահայտ պաստայասեր էր։

Օրը  Հայաստանում առանձնապես չի նշվում,  շատերը գուցե չգիտեն էլ նման տոնի մասին, քանի որ մակարոնեղենը այստեղ մշտական սպառվող սնունդ է, բայց երբեք չենք փորձել դրան հատուկ նշանակություն տալ։

Առհասարակ,  երկրի տնտեսական մակարդակը չափելու համար նաև ուսումնասիրում են  տվյալ տարածքում ամենաշատ սպառվող սնունդը։ Օրինակ, աղքատ երկրներին բնորոշ է ցուցակի առաջին հորիզոնականներում ունենալ կարտոֆիլ, մակարոնեղեն ու  ձավարեղենի մի քանի տեսակ։ Հարուստ երկրներում բարձր դիրքեր են զբաղեցնում ծովամթերքը, մրգերը,  միսը։ Դժվար չէ գուշակել՝ մենք որ բաժանման մեջ ենք։ Պարզ է, որ մենք Իտալիա չենք, և մակարոնեղենը սնունդի մեջ չարաշահելու պատճառը նախ տնտեսական է։ Բայց սրանից զատ, պաստան, որով սովորաբար անվանում են մակարոնեղենի ավելի որակյալ  տարբերակը, ունի սեփական պատմությունը, իզուր չէ, որ շատ երկրներում այն ամենասիրելի ուտեստների շարքում է դասվում՝ անկախ տնտեսական ցուցանիշներից։ Մակարոնեղեն եփել կարող են շատերը, բայց համեղ պաստա ստանալու համար պետք է  ջանք գործադրել։

Եվ այսպես, ի՞նչ է հայտնի՝ որոշ պետություններից ավելի հին և Բեյոնսեից ավելի հայտնի այս ուտեստի մասին։

Ըստ որոշ տվյալների, մակարոնեղեն պատրաստել ու սննդի մեջ կիրառել են դեռևս Չինաստանում՝ մ․թ․ա  հինգ հազար տարի առաջ։ Այո, ինչպես ընդունված է կարծել, պաստայի հայտնաբերման դափնիները ոչ թե իտալացիներինն են, այլ՝ չինացիներինը։ Միայն այլազգիները չեն, որ սխալվում են պաստայի հայրենիքի հարցում։ Իտալացիներն իրենք էլ  գեղեցիկ պատում են հորինել, ըստ որի  պաստան բացահայտել է Մարկո Պոլոն։ Բայց նախ, մակարոնեղենը Իտալիայում պատրաստում էին դեռ Մարկո Պոլոյից առաջ։ Հետո, համեղ ուտեստը Սիցիլիա են հասցրել, հավանաբար, արաբները՝ իրենց նվաճումների ընթացքում՝ մոտավորապես մ․թ․ա․ 8-րդ դարում։ Եվ նաև սա է պատճառը, որ պաստայի իտալական բաղադրատոմսերում մինչ օրս շատ են կիրառում  արաբական համեմունքներ, օրինակ, չամիչ ու դարչին (Հայաստանի համար տարօրինակ է, բայց այո, այս համեմունքներն իսկապես օգտագործում են պաստայի հետ։ Փաստորեն, սխտոր-մածունին հետաքրքիր այլընտրանք կա:

marco polo

Բայց, այ, մի բանում իտալացիներն իրոք առաջինն են։ Մինչև նրանց ոչ մեկը պաստան սոուսով չէր պատրաստում, իսկ նրանք կարողացան մեկտեղել երկու համեղ ուտեստները։ Առիթից օգտվելով շնորհակալություն ենք ուզում հայտնել բարեկամ իտալացիներին՝ նման հրաշալի  բացահայտման համար, հուսանք՝ մի օր, ինչ-որ հրաշքով հայերեն կարդալ կսովորեք ու կտեսնեք սա։

Պաստան սկզբնական շրջանում հում էին օգտագործում։ Այն սկսել են եփել մ․թ․ա․ հինգերորդ դարում։ Պատմաբանները այդ ժամանակահատվածի  գրառումներում հստակ տարբերակում էին արդեն չոր պաստան՝ տնական թարմից։

Ինչպես կարելի է խոսել պաստայից՝ առանց անվան հիմքը գտնելու։ Այն ևս իտալական է, «պաստա» անվանում էին հատուկ մակարոնների համար պատրաստած խմորը։ Իսկ այ «մակարոնի» հետ փոքր-ինչ բարդ է։ Ըստ տարբերակներից մեկի, բառահիմքը լատինական «macerare»-ն է, որով անվանում էին խմորի չափաբաժինները։

Պաստան բազում տեսակներ ունի, տեսքի տարբերակները՝ չհաշված։ Ամբողջ աշխարհում գոյություն ունի վեց հարյուր տեսակի պաստա՝ ձևով ու համով։

Ի վերջո, իզուր չէ, որ այս ուտեստը համաշարհային հռչակ ունի։ Այն ոչ միայն համեղ է, այլև՝ օգտակար։ Եվ չնայած պաստայի որոշ՝ ամենատարածված տարբերակները համարում են առողջ ապրելակերպի թշնամի, սա չի խանգարում սպորտսմեններին  պաստան ներառել իրենց սննդակարգի մեջ։ Մեկ բաժակ սպագետին ունի ընդամենը երկու հարյուր կալորիա, քառասուն գրամ  ածխաջուր ու մեկ գրամ ճարպ ու աղ։ Բացի սրանից, պաստան չի պարունակում խոլեստերին։ Այսպիսով, չափավոր քանակությամբ այն օգտագործելը միշտ էլ լավ որոշում է։pasta

Չնայած նշեցինք, որ պաստան շատ տարբեր տեսքով է պատրաստվում, այնուամենայնիվ, իտալացիները բավականին պահպանողական են այս հարցում․առանձնահատուկշատէվաճառվում հենց սպագետին, տարեկան վաթսուն տոկոս վաճառքը հենց իրենն է։ Ու եթե Իտալիայում՝ ամբողջ տարվա ընթացքում վաճառած բոլոր մակարոնեղենը վերածեն սպագետիի, ապա նրա երկարությունը կլիներ  վեց հարյուր միլիոն կիլոմետր։ Այդքանը հերիք է, որպեսզի մոլորակը սպագետիով տասնհինգ հազար անգամ  փաթաթեն։ Իսկ ջուրը, որում կեփվեր այդքան մակարոնեղենը, կհերիքեր հարյուր երեսուն օլիմպիական լողավազան լցնելուն։

Հայաստանցիները նույնպես սիրում են պաստա․սրավառապացույցը մեզ հետ համագործակցող՝ հիսունից ավել ռեստորաններն են, որոնք առաջարկում են պաստաների լայն ընտրանի։ Դրանք կարող եք պատվիրել՝ սեղմելով այստեղ ու համտեսել։

Դե, մենք էլ կհանդիպենք բլոգի հետագա գրառումներում։

Animated GIF - Find & Share on GIPHY

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով