ԱՆՈՒՇԱՀԱՄ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուտելիքը գովաբանում են արվեստի գրեթե բոլոր ուղղություններում, սակայն, ամենապատկերավոր կերպով՝ գեղարվեստական գրականության և կինեմատոգրաֆիայում: Ամեն անգամ, երբ մենք կարդում ենք տարատեսակ ախորժելի նկարագրություններ կամ ֆիլմի կադրերում դիտում ենք հյութալի ուտեստներ, թվում է, թե դրանց բույրն արդեն պարուրել է մեզ և  զրկել բանականությունից

Հիշենք մի քանի գիրք, որտեղ ավելի վառ ու պատկերավոր է նկարագրված ուտելիքը:

Ջոան ՀարրիսՇՈԿՈԼԱԴ

Անկեղծ ասած, եթե դիետա եք պահում, խորհուրդ չենք տա կարդալ այս գիրքն այդ ընթացքում: “ՇՈԼՈԿԱԴ” գրքի էջերում նկարագրված է իսկական շոկոլադային մոգություն: Գլխավոր հերոսուհի Վիաննան յուրաքանչյուրի սրտի գաղտնիքը բացահայտում է կախարդական դեսերտներ պատրաստելով: Քաղցր մածուկ, կծու պղպեղով կոնֆետներ,  կոկոսի քերուկով թխվածքաբլիթներ և նույնիսկ մսի տապական՝ շոկոլադե թանձրուկով պատված…և սա ամենը չէ, ինչ կարելի է գտնել այս հրաշալի համեղ գրքի էջերում: Ընթերցելիս թվում է, թե լիարժեք զգում ես այս բոլոր ուտեստների համը, քանզի նկարագրված է չափազանց մանրամասն և ախորժելի բառահյուսվածքներով: Իսկ ավարտելուց հետո մատներիդ մնում են կակաոի փոշու մասնիկները…

Ֆաննի Ֆլեգ «Տապակած կանաչ լոլիկներ»

Այս գրքից հնչում են ուրախ մանկական լաց ու ծիծաղ, մարդկանց խոսակցություններ ու բացականչություններ, գնացքի աղմուկ ու տերևների խշշոց և, իհարկե, խոհանոցային պարագաների չխկչխկոց՝ հեռու հեռավոր փոքրիկ ամերիկյան քաղաքում գտնվող տարօրինակ անունով սրճարանից:

Այստեղ է, որ պատրաստում են աշխարհի ամենահամեղ խորովածը, որի համի գաղտնիքը թանձրուկում է: Այստեղ կանաչ լոլիկները տապակում են մուգ գարեջրով և պատրաստում են անզուգական համ ունեցող հավի ճուտը խմորագնդիկներով: Ամբողջ գրքի սյուժեն, որտեղ նկարագրված են հասարակ մարդկանց երջանիկ և դժբախտ ճակատագրերը, զարդարված է ուտելիքի ախորժաբեր նկարագրություններով, իսկ վերջում զետեղված են հմուտ Սիփսիի բոլոր օրիգինալ բաղադրատոմսերը:

Քեթրին Սթոքեթ «ԾԱՌԱ»

Տարօրինակ մի՛ համարեք այս ընտրությունը: Այս գիրքը, որն առաջին հայացքից նվիրված է ուտելիքից հեռու մարդկային փոխհարաբերություններին, լի է բազմաթիվ հյութալի և համեղ ուտեստների պատկերավոր նկարագրություններով: Գրքի հերոսները կիսվում են մեզ հետ իրենց մանկության սիրելի սննդակարգով, այն է՝ տապակած օքրան, եգիպտացորենի հացը, քաղցրահամ պուդինգը և դեղձի տորթը:

Առանձնահատուկ հաճույք է կարդալ, թե ինչպես է ծառան սովորեցնում իր տիրուհուն ամուսնու համար ուտելիք պատրաստել, իսկ Միննիի շոկոլադե տորթն, իրոք, արժանի է հատուկ ուշադրության և գովասանքի:

Զգում ենք, որ արդեն սովածացել եք: Շուտ զանգահարեք 010 222 000 և պատվիրեք այն բոլոր համեղ ուտեստները, որոնց մասին հիշատակեցինք, կամ այլ ախորժաբեր ուտեստ: Եթե չեք կողմնորոշվում, այցելեք http://menu.am/, նայեք նկարները և ավելի ուժգին գիտակցեք Ձեր քաղցը: Կարող եք նաև բեռնել բջջային հավելվածը, որտեղ միևնույն ինֆորմացիան է, ինչ կայքում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով