Այլևս ոչ մի պիցցա կամ այլ ուտեստ չենք առաքի սառը վիճակում:

Բոլորը գիտեն, որ  Menu.amը շատ է սիրում իր հաճախորդներին: Կարևորելով մեր սիրելի հաճախորդների կարծիքը, մեր թիմը որոշում կայացրեց, որ այլևս ոչ մի պիցցա կամ այլ ուտեստ չենք առաքի սառը վիճակում:

Այս որոշումը կյանքի կոչելու համար, վերջերս ձեռք բերեցինք նոր հարմարավետ և թրենդային թերմոպայուսակներ, որոնք պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը և անգամ լրացուցիչ տաքացվում, որպեսզի թարմ և տաք-տաք վիճակում, համեղ ուտեստները հասնեն մեր հաճախորդներին:

Menu.am-ը փորձում է միշտ նորամուծություններ ներմուծել և ուրախացնել իր բոլոր հաճախորդներին: Հայաստանում մենք առաջինը և միակն ենք, որ ունենք նման տարբերվող թերմոպայուսակներ:

«Նոր թերմոպայուսակները վերջերս ենք ստացել Մոսկվայից: Այս պահին ունենք 140 նոր պայուսակ: Ի տարբերություն նախկին թերմոպայուսակների, որոնք այնքան էլ չարդարացրեցին իրենց, նոր պայուսակները ոչ միայն պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև լրացուցիչ տաքացվում են մինչև 50 աստիճան»,- նշեց Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանը:

Այս տարի այնքան ցուրտ ձմեռ էր, որ նման պայուսակների անհրաժեշտությունը ավելի ու ավելի մեծացավ. ուտեստները նախկին պայուսակներում շատ արագ էին սառում: Չնայած տարվա մյուս եղանակներին նույնպես մեր թերմոպայուսակների անհրաժեշտությունը շատ է զգացվում: Մեզ համար շա՜տ կարևոր է սննդի բարձր որակն ու այն հաճախորդին տեղը տեղին մատուցելը: Մենք համոզված ենք և մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ սառը ուտելիքի վերաբերյալ բողոքներ այլևս չեն լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով