Ողջունում ենք բոլորին մեր Menu.am բլոգում

Հարգելի ընկերներ, Menu.am ուտեստների մասին բլոգն արդեն բացվե՜լ է:
Բլոգի կարգախոսն է «Ապրեք համեղ», որովհետև մենք հավատում ենք այն փաստին, որ համեղ ուտեստը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում: Բլոգում մենք փնտրելու ենք պատասխաններ ուտեստների մասին բոլոր ակտուալ հարցերին, որոնք հետաքրքրում են Ձեզ: Նաև կիսվելու ենք ուտեստների մասին նորություններով և դրանց մասին տեսություն ենք անցկացնելու:

Ի դեպ, թույլ տվեք ներկայացնել և պատմել մեր նախագծի մասին: Menu.am-ը սննդի արագ առաքման ծառայություն է՝ կազմված քաղաքի ամենալավ ռեստորաններից: Մենք հայտնվում ենք այն ժամանակ, երբ Դուք քաղցած եք՝ առավոտ շուտ, ճաշի ու ընթրիքի ժամանակ և անգամ ուշ գիշերին: Մենք աշխատում ենք 24 ժամ շաբաթը 7 օր: Առաքում ենք պիցցա, սուշի, բուրգերներ, հայկական ավանդական ուտեստներ, իտալական պաստա, տարատեսակ աղանդեր և այլ ուտեստներ, որոնք կհագեցնեն Ձեր ախորժակը և, իհարկե, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի: Մենք առաջարկում ենք նաև “Take Away/Վերցրու քեզ հետ” ծառայություն:  Պատվիրեք Ձեր սիրելի ճաշատեսակը Menu.am-ով, վերցրեք պատրաստի սնունդը ռեստորանից և մի վճարեք առաքման դիմաց: Մեզ մոտ նաև իրականացվում է առաքում միանգամից մի քանի սննդի կետերից: Մեր կայքում ամեն շաբաթ գործում են ակցիաներ՝ Menu.am-ի գործընկերների կողմից: Մասնակցեք և խնայեք Ձեր պատվերից: Իսկ ամենակարևորը՝ պարբերաբար գործում են բոնուսների կուտակման առաջարկներ Ձեր հաջորդ պատվերների համար:

Այս Բլոգը պատրաստվել է Ձեզ համար: Ակտիվ կարդացեք և մեկնաբանեք, գնահատեք մեր որակը և մեր նյութերի ինֆորմատիվությունը, ուղղեք մեզ Ձեր հարցերը և առաջարկեք Ձեզ համար հետաքրքիր թեմաներ: Մեր կողմից խոստանում ենք, որ կներդնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի Ձեր ճանապարհորդությունը դեպի համեղ ուտեստների աշխարհ լինի անմոռանալի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով